Առողջ կին
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա
Ընտանիքի պլանավորման հարցն անհանգստացնում է բոլորին անխտիր։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ մեր առջև կկանգնի հակաբեղմնավորիչ միջոցների ընտրության խնդիրը։ Բայց ինչպես հայտնի է, հղիությունից պաշտպանվելու միակ բացարձակ ապահով միջոցը ինտիմ կյանքից լիովին հրաժարվելն է։ Եվ այնուհանդերձ, նրանք, ովքեր պատրաստ չեն նման «զոհաբերության», ստիպված են գոյություն ունեցող հակաբեղմնավորիչների բազմազանությունից ընտրել իրենց համար առավել ընդունելի տարբերակը։ Եվ այսպես՝ կոնտրացեպցիա նշանակում է հղիության կանխարգելում։
Բոլորին է հայտնի, որ միայն առողջ մայրը կարող է լույս աշխարհ բերել առողջ երեխա, և միայն առողջ երեխան հետագայում կարող է դառնալ առողջ մայր։ Ձեզ զարմացնում է՝ ի՞նչ կապ կարող է լինել առողջության և կոնտրացեպցիայի միջև։ Փորձեմ պարզաբանել. վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի սերտ փոխկապակցվածություն կնոջ առողջական ընդհանուր վիճակի և վերարտադրողական ֆունկցիայի միջև։ Հետևաբար, պետք է հոգ տանել և թույլ չտալ որևէ «խափանում» այս համակարգում։
Մենք արդեն խոսել ենք աբորտների կործանարար ազդեցության մասին, որոնք հետագայում կարող են հանգեցնել անպտղության, վիժումների, վաղաժամ և բարդ ծննդաբերության, քրոնիկ բորբոքային պրոցեսների և այլն։ Բացի այդ, ներկայումս առանձնացնում ենք «բարձր ռիսկի» կանանց խմբեր, որոնց հղիանալը ոչ բարերար ազդեցություն է ունենում իրենց իսկ առողջական վիճակի վրա։
Փաստ է, որ հղիությունն անցանկալի է մինչև քսան տարեկան և քառասուն տարեկանից բարձր կանանց շրջանում։ Ծննդաբերությունների քանակի աելացման հետ մեկտեղ (չորս և ավելի հանգամանքներ) մեծանում է կնոջ՝ դիաբետով հիվանդանալու հավանականությունը, ինչպես նաև արյունահոսությունների հաճախականությունը։ Երկու-երկուսուկես տարուց ավելի փոքր ընդմիջումով ծննդաբերությունները ևս բացասաբար են ազդում կնոջ առողջական վիճակի վրա։ Զանազան սոմատիկ հիվանդությունների առկայությունը նույնպես բարդացնում է հղիության և ծննդաբերության ընթացքը՝ վատթարացնելով մոր և դեռ չծնված երեխայի առողջությունը։ (Հղիությունը կանխելուց բացի, հորմոնալ հակաբեղմնավորիչները կիրառվում են նաև «հորմոնալ» անպտղության և ուրիշ տարբեր հորմոնալ խանգարումների՝ ներառյալ կլիմակտերիկ համախտանիշի դեպքերում)։
Վերը շարադրվածը հանգեցնում է նրան, որ ներկայումս հակաբեղմնավորիչների կիրառման շրջանակները զգալիորեն մեծացել են։ Կնոջ օրգանիզմի տարիքային յուրահատկությունները կարևոր դեր են խաղում ապահով, անվտանգ հակաբեղմնավորիչների ընտրության հարցում ոչ միայն անցանկալի հղիությունից, այլև կանացի օրգանիզմի մի շարք հիվանդություններից (և առաջին հերթին վերարտադրողական համակարգի) պաշտպանվելու համար։
Ճիշտ կլինի հակաբեղմնավորիչ ընտրելիս խորհրդակցել բժշկի հետ։
Մանկաբարձ-գինեկոլոգ
Նանա Դանիելբեկ
31.08.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
